Աստծո կանչը
Օգոստոսի 16
Հանգիստ: Խաղաղվեք, մինչև որ հավիտենական կյանքը հոսի ձեր երակների, սրտի և մտքի մեջ և ներշնչելով շարժման մեջ դնի ձեր անձը: Այդ ժամանակ աշխատանքը, զվարթ աշխատանքը` կհաջորդի իբրև անհրաժեշտություն:
Հոգնած աշխատանքը լավ արդյունք չի տալիս:
Հանգիստ եղեք: Մի՛ մոռացեք, որ Ես ձեր բժիշկն եմ, մտքին ու մարմնին սպեղանի դնողը:
Ինձ փնտրեք բժշկության, հանգստի ու խաղաղության համար